Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.03.2017 | 00:09

Մի՛ հապաղիր ողորմել ինձ, Տե՛ր. առանց Քո ազդման բարին երբեք չի գործում իմ մեջ, և սերմանվածը չի բուսնում հոգուս անդաստանում, քանզի իմ մեջ գցված Քո խոսքի սերմը քաղեց չար թշնամին, և բուսածը չորացավ տապից, իսկ մյուսը, փշերի մեջ ընկնելով, խեղդվեց ու չորացավ: Տե՛ր, լծի՛ր աչքերս, ինչպես մշակը եզներին, որ անդադար արտասվագոչ պաղատեմ Քեզ, արժանի լինեմ ողորմությանդ:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ